Պապիկյանը և Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը | Region

Պապիկյանը և Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հուլիս 18,2024 16:59
Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Նորություններ