Սուրեն Պապիկյանն ընդունել է Օլիվիե Դըկոտինյիին | Region

Սուրեն Պապիկյանն ընդունել է Օլիվիե Դըկոտինյիին

Օգոստոս 23,2024 11:50
Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:

Այս մասին հայտնել են  ՀՀ ՊՆ-ից։

Նորություններ