Սողա՞նք, թե՞՝ անորակ շինարարություն. Մարտիրոս գյուղում մասնակի փլուզումները սովորական երևույթ են | Region

Սողա՞նք, թե՞՝ անորակ շինարարություն. Մարտիրոս գյուղում մասնակի փլուզումները սովորական երևույթ են

Օգոստոս 26,2024 21:01

Խորհրդային տարիներին Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղը տեղափոխեցին սողանքի պատճառով և երկհարկանի հարմարավետ բնակարաններ տրամադրեցին գյուղացիներին: Հետագայում պարզվեց, որ տները անորակ շինարարության պատճառով մասնակի փլուզումների են ենթարկվում, և բնակիչները մտավախություն ունեն, որ երկրաշարժի դեպքում վնասներն ավելի մեծ կլինեն:

Հուսահատ մարտիրոսցիները չգիտեն ում դիմեն, ուզում են գոնե մեկ հարկանի ապահով տուն ունենալ: Մի քանի տարի առաջ որոշ տներ, որոնք վթարային վիճակում էին, քանդեցին և գումար հատկացրեցին գյուղացիներին: Այսօր էլ անմխիթար վիճակում գտնվող Մշակույթի տունն են ուզում ապամոնտաժել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նորություններ