Արցախի թեմի առաջնորդը հանդիպում կունենա արցախահայության հետ․ մանրամասներ | Region

Արցախի թեմի առաջնորդը հանդիպում կունենա արցախահայության հետ․ մանրամասներ

Օգոստոս 26,2024 21:35

Արցախի թեմը հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումների շարք, որի ժամանակ Արցախի թեմի նախկին հոգևորականները, մտավորականները, մշակույթի ու այլ ոլորտների գործիչները հանդիպումներ կունենան արցախահայության հետ: Հանդիպումների նպատակն է հոգևոր առումով գոտեպնդել ու համախմբել մեր հայրենակիցներին:

Առաջին հանդիպումը տեղի կունենա Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 19:00: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները»։

Նորություններ