ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել հարավարևմտյան հատվածում. ՀՀ ՊՆ | Region

ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել հարավարևմտյան հատվածում. ՀՀ ՊՆ

Օգոստոս 28,2024 11:21

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Նորություններ