Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր | Region

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Օգոստոս 29,2024 13:51

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան և Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ օգոստոսի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա անմար կրակի մոտ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Անա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նորություններ