Էլազըղի Սբ․ Նշան հայկական մատուռում նշվել է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը | Region

Էլազըղի Սբ․ Նշան հայկական մատուռում նշվել է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոս 29,2024 18:06

Թուրքիայի արևելյան հատվածի հայկական համայնքների վերահսկող և Հաթայի եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր հայր Ավետիս Թաբաշյանը օգոստոսի 25-ին այցելել է Էլազըղ (Խարբերդ):

Էլազըղի հայկական գերեզմանատանը գտնվող Սուրբ Նշան մատուռում Թաբաշյանն Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված պատարագ է մատուցել:

Հոգևորականը պատարագի ընթացքում ներկաներին պատմել է Մարիամ Աստվածածնի վերափոխման և Գաբրիել հրեշտակապետի հանդիպման մասին:

 

Աղբյուր`  ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button

Նորություններ