Բերդաշեն. առանց սպանդանոցի, բրուցելյոզով հիվանդ անասուններով ու կրճատված գլխաքանակով | Region

Բերդաշեն. առանց սպանդանոցի, բրուցելյոզով հիվանդ անասուններով ու կրճատված գլխաքանակով

Օգոստոս 29,2024 21:01

Շիրակի մարզի վերին ենթաշրջանի՝ Արփի լճի տարածքի գյուղերում բնակիչները տասնյակ տարիներ անասնապահությամբ են զբաղվում:

Նախկինում խոտն առատ էր, որակյալ, անասուն պահելը՝ եկամտաբեր: Բայց վերջին տարիներին, գլոբալ տաքացմամբ, նաև չորային եղանակներով պայմանավորված, ըստ գյուղացիների, խոտը նոսրացել է, կաթն՝ էժանացել, սպանդանոցային մորթի պարտադրանքն էլ՝ նոր ծախսեր ավելացրել:

Այս խնդիրների պատճառով, անասունների գլխաքանակը նվազեցրել են նաև մարզի անասնապահական խոշոր շրջաններում՝ Ամասիա խոշորացված համայնքի Բերդաշեն, Զորակերտ և մի շարք այլ բնակավայրերում: Անլուծելի խնդիրների շարանը գյուղերի խոշոր ֆերմերներին ևս շատ է մտահոգում: Ասում են, անասուններն են բրուցելյոզով հիվանդանում, սակայն պետական հոգածություն չկա:

Նորություններ