Վանում իրականացվում է նավթի պաշարների որոնում | Region

Վանում իրականացվում է նավթի պաշարների որոնում

Օգոստոս 30,2024 14:38

Թուրքիայի նավթային բաժնետիրական ընկերությունը (TPAO) Վան նահանգի Մուրադիե շրջանում նավթի պաշարների հետախուզում է իրականացնում։ Տեղում ընթացող աշխատանքներին ներկա է գտնվել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Վանի պատգամավոր Քայհան Թյուրքմենօղլուն։

Նավթի պաշարների հետախուզման հետ կապված պատգամավորը հայտարարել է, որ այն, որ այս տարածաշրջանում նավթ  կա, դա փաստ է և հավելել է. «Մենք գիտենք, որ 1800-ի վերջին 1900-ականների սկզբին այստեղ ապրողները օրական արդյունահանում էին 2000 լիտր նավթ։ Այսօր նավթ արդյունահանվում է Գաբար, Ջուդի և Քաթո լեռներում։ Նոյեմբերին այստեղ կկանգնեցվի 200 տոննայանող աշտարակ, որը կիջեցվի մինչև 1500 մետր»։

ermenihaber.am

Նորություններ