Հայաստանը հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն․ ԱԳՆ | Region

Հայաստանը հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն․ ԱԳՆ

Օգոստոս 30,2024 21:29

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։

«Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն տարվել են և զրկվել իրենց իրավունքներից: Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն», – այս մասին ասվում է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականից օգոստոսի 30-ը սահմանված է որպես Բռնի անհետացումների զոհերի օր։

Նորություններ