Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են դասընթաց
Մայիս 22,2024 12:50
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/05/438095758_786633656953102_7557291162782635995_n.jpg)
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում:
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: