Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հունիս 22,2024 10:19
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/05/ccdb9c38-aefe-4e60-a24d-ea3f6c5a48e4.jpg)
Շաբաթ գիշեր Իրանի Ֆարս նահանգում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Դարաբ քաղաքի մոտակայքում՝ տեղական ժամանակով ժամը 02:08-ին, 10 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ շենքերի ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։