Արցախից բռնի տեղահանված ընտանիքները բնակապահովման համար արդեն առցանց դիմելու հնարավորություն ունեն
Հունիս 25,2024 11:00
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/53b8bd30096690549ac606e66bda5d78_L.jpg)
Արցախից բռնի տեղահանված ընտանիքները բնակապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլին կկարողանան դիմել արդեն առցանց եղանակով: Այս փուլին կկարողանան դիմել 3 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե նախընտրում են բնակարանի ձեռքբերման բաղադրիչը, 2 երեխա ունեցող ընտանիքները, եթե նախընտրում են կառուցապատման բաղադրիչը, ինչպես նաև զոհվածի, կերակրողին կորցրած կամ հաշմանդամ ունեցող ընտանիքները, և նրանք, ովքեր կհամարվեն վարկունակ: