Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ – Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը
Հունիս 26,2024 21:51
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/l-0x1wh-786x458z-1-2.jpeg)
Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ – Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։ Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։