Շիրակի մարզում գրանցվել է սուր աղիքային վարակներով հիվանդացության թվի աճ
Հունիս 22,2024 11:05
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/7777777.jpg)
Ըստ վարակաբանների ու համաճարակաբանների՝ Շիրակի մարզում աղիքային հիվանդությունների թիվն ավելացել է:
Եթե դեպքերի կանխարգելման համար հստակ կանոններ են գործում՝ հիգիենայի պահպանումից մինչ սննդի գնման և օգտագործման պայմաններ, ապա թվի աճի պատճառներն ու աղբյուրները շատ են ու տարբեր: