Հայաստանը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Հունիս 28,2024 21:29
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/ն.jpg)
ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանը՝ հույս հայտնելով, որ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում: