Զվարճալի ֆիգուրներից մինչև լուրջ գործեր. գյումրեցի արվեստագետ եղբայրների փորձարկումները
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/44444.jpg)
Լևոն և Աբրահամ Առաքելյանները 4 տարի առաջ արվեստանոց են հիմնել ու իրենց ուրույն ստեղծագործական ճանապարհն են հարթում Գյումրիում: Եղբայրների գործունեությունը բազմազան է, հետաքրքիր, փորձարկումներով լի: Գյումրու Գեղարվեստի պետական ակադեմիան ավարտելուց հետո, Լևոն Առաքելյանը գրաֆիկայով էր զբաղվում, բայց կավից զվարճալի ֆիգուրներ ստեղծելու եղբոր ձգտումը նրան էլ վարակեց, ու արդեն երկուսով էին հետաքրքիր կերպարներ ստեղծում:
Արվեստանոցում կարևոր տեղ ունեն ամենատարբեր էմոցիաներ արտահայտող, սիրուն, տգեղ, երբեմն էլ անհամաչափ ֆիգուրները, որոնց հանդեպ անտարբեր չեն նաև Գյումրի այցելող հյուրերը:
Ասում է՝ հետո իր ստեղծագործական կյանքում ամեն ինչ լրջացավ, սկսեց կավե ափսեներ ու ծաղկամաններ պատրաստել, ու նաև քաղաքի շինություններին իր ձեռագիրը թողնել:
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:
Նորություններ
![Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/Photo-Stepanakert-822x462-1-140x93.jpg)
![«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի «Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/tatik-140x93.jpg)