Ձերբակալվել է 36-ամյա տղամարդ. ՆԳՆ խոսնակը՝ ռումբի կեղծ ահազանգի մասին | Region

Ձերբակալվել է 36-ամյա տղամարդ. ՆԳՆ խոսնակը՝ ռումբի կեղծ ահազանգի մասին

Հուլիս 02,2024 16:15
Ահազանգը, թե իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- գրել է նա։

Նորություններ