Գորիս, Տեղ, Տաթև համայնքների տղաները հայրենի սահմանները պահելու մեկնեցին բարձր տրամադրությամբ | Region

Գորիս, Տեղ, Տաթև համայնքների տղաները հայրենի սահմանները պահելու մեկնեցին բարձր տրամադրությամբ

Հուլիս 03,2024 18:03

ՀՀ–ում ամառային զորակոչն անցկացվում է ապրիլի 29–ից և կշարունակվի մինչև հուլիսի 31–ը ներառյալ։

Գորիս, Տեղ, Տաթև համայնքների տղաները հայրենի սահմանները պահելու մեկնեցին բարձր տրամադրությամբ։ Նորակոչիկների եղբայրներն ու ընկերները ուսերի վրա նրանց դուրս բերեցին Գորիսի զինվորական կոմիսարիատից, իսկ հուզված մայրերը, աղոթքը շուրթերին, ճանապարհեցին իրենց որդիներին:

Միևնույն ժամանակ, սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի մինչև 2024թ. հուլիսի 31-ը:

 

Միլլանա Լալայան

Նորություններ