Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ՆԳՆ | Region

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ՆԳՆ

Հուլիս 02,2024 14:28

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Այս պահին աշխատանքներ են տարվում ահազանգողին հայտնաբերելու և օդանավակայանի բնականոն աշխատանքները վերականգնելու ուղղությամբ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված, դեպքի վայր էին ժամանել փրկարարները և ոստիկանները:

Նորություններ