Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Սուրբ նահատակների հիշատակը | Region

Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Սուրբ նահատակների հիշատակը

Մայիս 22,2024 18:43

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Կլոդ Վիզլերը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նորություններ