Վայքեցի Համլետի այգում ջուրը պակաս է, սերը՝ շատ | Region

Վայքեցի Համլետի այգում ջուրը պակաս է, սերը՝ շատ

Մայիս 22,2024 19:30

Վայքի Երկրաբանների փողոցում ոռոգման ջուր չկա: 65-ամյա Համլետ Եղիազարյանը, շատերի պես, իր պտղատու այգին խմելու ջրով է սնուցում, այն դեպքում, երբ վարար գետը հոսում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Համայնքի ոռոգման խնդիրը մնում է չլուծված, իսկ այգիները` անձրևաջրերի հույսին:

Մինչ նյութը հրապարակվում էր, Վայքի համայնքապետարանից մեր հարցմանը պատասխանել են, որ ոռոգման ջրի խնդիրը նախատեսվում է լուծել 2025թ. -ին, իսկ այս տարի միայն ասֆալտապատում է նախատեսված:

Համլետ Եղիազարյանը նշում է, որ անկախ դժվարություններից, չի հանձնվելու, պայքարելու է համայնքի հերթական խնդրի լուծման համար:

 

Կարապետ Կարապետյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ