Գեղամասարցի Ներսեսը ստանձնել է դեպի ջրվեժ տանող ճանապարհը հարթելու գործը | Region

Գեղամասարցի Ներսեսը ստանձնել է դեպի ջրվեժ տանող ճանապարհը հարթելու գործը

Մայիս 23,2024 10:45

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի մոտակայքում գահավիժող սահանքային ջրվեժների մի հրաշալի կասկադ կա՝ բաղկացած ջրառատ 3 ջրվեժներից, սակայն այնտեղ տանող ճանապարհ չկա։

Դեպի Գեղամասարի ջրվեժներ տանող ճանապարհը հարթելու գործը ձեռնարկել է գեղամասարցի Ներսես Սահակյանը։ Սեփական ուժերով, բացի ճանապարհը բացելուց, ուզում է մոտակայքում նաև հարմարություններ ստեղծել զբոսաշրջիկների համար։

Երբեմն նրան օգնության են գալիս Գեղամասարի դպրոցականները։

Գեղարքունիքի մարզի այս գողտրիկ  տարածքը կարող է դառնալ պահանջված երթուղի զբոսաշրջիկների համար։

 

Հեղինակ՝ Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ