Կարտոֆիլը դարձել է անասնակեր. Շիրակի գյուղերի ամբարներում տոննաներով կարտոֆիլ է փչանում
Մայիս 23,2024 14:00
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/05/a04f0577-0385-4d50-b92a-b7c36412a3fc.jpg)
Արդեն 2-րդ տարին է՝ Շիրակի մարզում կարտոֆիլ մշակողները եկամուտ չեն ստանում: Արտահանում չկա, ստացված բերքը պահանջարկից մի քանի անգամ ավելին է: Գյուղացու ամբարներում տոննաներով կարտոֆիլը փչանում է, իրացնել չեն կարող, էժանացնելը վիճակը չի փոխում, կորուստներն են մեծացնում: Ըստ գյուղացիների՝ ելքը մնում է անասուններին կարտոֆիլով կերակրելը, ասում են՝ գոնե կաթը կավելանա:
Հայաստանում երկրորդ հացն է համարվում կարտոֆիլը, որի, ինչպես նաև ցորենի աճեցումը երկրի համար պարենային անվտանգության խնդիր է, բայց պետությունը ոչինչ չի ձեռնարկում տեղական արտադրողին աջակցելու համար, ավելին, ներկրումն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում հողագործների համար: