Մհեր Գրիգորյանը և Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Մայիս 23,2024 15:46
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/05/l-0x0wh-786x458z-1-8.jpeg)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը: