Մ6 ճանապարհին հորդառատ անձրևի պատճառով տեղի է ունեցել փլուզում և քարաթափում
Հունիս 10,2024 22:02
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/d7cbd5c1-9933-4521-85d2-fcb225203609.jpg)
Այսօր Մ6 ճանապարհի Սանահին կայարան-Քոբայր հատվածում հորդառատ անձրևի պատճառով տեղի է ունեցել փլուզում և քարաթափում, որի պատճառով մոտ 2 ժամ փակ է եղել երթևեկելի ճանապարհը, հայտնում է Անկյուն+3-ը։
Կատարվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, մեքենաների երթևեկությունը վերականգնված է: