Մեկ ասում են՝ շարժման մեծ մասն արցախցիներ են, մեկ ասում են՝ դրոշ չկա. Դավիթ Գալստյան | Region

Մեկ ասում են՝ շարժման մեծ մասն արցախցիներ են, մեկ ասում են՝ դրոշ չկա. Դավիթ Գալստյան

Հունիս 11,2024 21:01

Շարժումը ոչ թե մարում, այլ նոր թափ է հավաքում,-REGIONTV-ի հետ զրույցում հայտարարեց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, ով այս օրերին աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

«Հայ ժողովուրդը համառ է, ամեն ինչ անում է հայրենիք ունենալու համար»,-նշեց Գալստյանը:

Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորների դիտարկումներին, թե  հանրահավաքների ընթացքում առաջին պլանում Արցախի դրոշներ չկան, Գալստյանն ընդգծեց՝ իշխանականները հակասական հայտարարություններ են անում:

«Մեկ ասում են, թե հանրահավաքի մասնակիցների մեծ մասը արցախցիներ են, մեկ ասում են՝ դրոշ չկա, այսինքն նրանք օրվա, պահի թելադրանքով թեզեր են գեներացնում՝ փորձելով մարդկանց մոտ շարժման հանդեպ հիասթափություն առաջացնել, բայց այդ թեզերը չեն աշխատում, իսկ իրենք մի օր կանչվելու են պատասխանատվության»,-հայտարարեց Գալստյանը:

Ըստ նրա՝ մանիպուլյատիվ հայտարություննեով փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը. «Օրվա իշխանությունը խոսքով բոլորիս կարող է մեղավոր կարգել, բայց ոչ փաստերով: Շարժումը փորձում է փրկել երկիրը կործանումից»:

Նորություններ