Որևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը
Հունիս 14,2024 17:07
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/65350572_0_144_1034_726_1920x0_80_0_0_6e45f17ce98955e785a41553a847e997.jpg)
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը․
«ԵՄ առաքելությունը շարունակում է իր ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել», – ասվում է առաքելության տարածած հաղորդագրության մեջ: