Շարժման ձախողման դեպքում օրերի ընթացքում կտեսնենք մեր հայրենիքի տարբեր մասերի հանձնում. Աղաջանյան | Region

Շարժման ձախողման դեպքում օրերի ընթացքում կտեսնենք մեր հայրենիքի տարբեր մասերի հանձնում. Աղաջանյան

Հունիս 07,2024 21:01

Մենք այսօր կարող ենք խոսել արցախահայերի վերադարձի իրավունքի ամրագրման, դրա համար հնարավոր պայմանների ստեղծման մասին, որը ենթադրում է նաև միջազգային հանրության կողմից ամրագրված երաշխիքներով ինքնավարության հաստատում,-այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Իշխանությունը փորձում է սեփական  գործողությունների ու որոշումների հետևանքը բարդել այլոց վրա: Այս իշխանութունը լավատեղյակ էր Ադրբեջանի նպատակի ու նախապատրաստվող գործողությունների մասին, ոչ միայն տեղյակ  էին, այլ նաև վերահաստատեցին, որ որևէ կերպ չեն միջամտելու արցախահայերի  իրավունքների պաշտպանությանը, նրանց թողնելու են Ադրբեջանի ողորմածությանը»,-նշեց Աղաջանյանը:

Ներքաղաքական իրավիճակի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկած պայքարի մասին խոսելիս, Աղաջանյանն ընդգծեց՝ կառավարության ղեկավարի հրաժարականի հարցն այսօր առանցքային է, որովհետև ցանկացած լուծում բխում է դրանից:

«Ես շատ կցանկանամ, որ շարժումը հաջողի, հակառակ դեպքում մենք օրերի, շաբաթների ընթացքում կտեսնենք մեր հայրենիքի տարբեր հատվածների հանձնում թշնամուն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում, կտեսնենք ադրբեջանցի փախստական կոչված անօրինական երևույթի ներմուծում Հայաստան, այսինքն՝ մենք կտեսնենք Հայաստանի ստրկացում և ՀՀ պետականության ոչնչացում»,-հայտարարեց Աղաջանյանը:

 

Նորություններ