Քաղաքացիական հագուստով 4 անձ Սուրեն Պետրոսյանին տարել են անհայտ ուղղությամբ
Հունիս 12,2024 21:50
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/2333a6a0-88b1-4fcd-80bf-bfa7ef9ee52f.jpg)
Առևանգվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, »Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Հայտնում են »Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում: Ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։