«Մերձավոր Արեւելքում քրդերը արյունատու խաղաքարտ են. Կովկասում այդ դերը հայերն են կատարում» | Region

«Մերձավոր Արեւելքում քրդերը արյունատու խաղաքարտ են. Կովկասում այդ դերը հայերն են կատարում»

Մարտ 07,2024 14:40

«Մերձավոր Արեւելքում քրդերը հատուկ դեր են կատարում»։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Երբ պետք է Թուրքիայի, Սիրիայի, Իրանի հետ ինչ-որ խնդիր լուծել, քրդերին ակտիվացնում են, հույսեր տալիս ու որպես մսացու օգտագործում։ Հետո, երբ պետք է լինում այդ երկրների հետ կարգավորել հարաբերությունները, քրդերին որպես մատաղ զոհաբերում են։ Եւ սա մշտապես կրկնվում է։

Փաստորեն քրդերը ընդամենը արյունատու խաղաքարտ են։

Կովկասում այդ դերը հայերն են կատարում, երբ պետք է, հույս են տալիս, երբ պետք է, տանում են կոտորվելու ու երբ պետք է, մեր հաշվին միմյանց հետ հաշտվում են։ Ու նույն կերպ բոլոր կողմերն են վարվում, անկախ նրանից, թե լիբերալ ու դեմոկրատ են, թե ավտորիտար ու ավանդական»,-գրել է քաղաքագետը։

Նորություններ