Շնորհակալ եմ ԱՄՆ գաղտնի ծառայությանը, ցավակցում եմ զոհվածի ընտանիքին․ Թրամփի արձագանքն իր դեմ կատարված մшհափորձից հետո | Region

Շնորհակալ եմ ԱՄՆ գաղտնի ծառայությանը, ցավակցում եմ զոհվածի ընտանիքին․ Թրամփի արձագանքն իր դեմ կատարված մшհափորձից հետո

Հուլիս 14,2024 14:09

Դոնալդ Թրամփը իր դեմ կատարված մահափորձից հետո արձագանքել է տեղի ունեցածին․ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ գաղտնի ծառայությանը և բոլոր իրավապահ մարմիններին տեղի ունեցած հրաձգությանը արագ արձագանքելու համար:

Ցավակցում եմ հանրահավաքում զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մեկ այլ ծանր վիրավորի ընտանիքին։ Անհավանական է, որ դա կարող է տեղի ունենալ մեր եկրում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով Թրամփը վիրավորվել է։ Հանրահավաքի առնվազն մեկ մասնակից զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան, Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում։

Գնդակը դիպել է Թրամփի աջ ականջի վերին հատվածին։ Նախկին նախագահի խոսնակը տեղեկացրել է, որ նրա հետ ամեն ինչ լավ է։

Ըստ գաղտնի ծառայությունների՝ հրաձիգը բարձր դիրքից մի քանի կրակոց է արձակել։

 

 

Նորություններ