Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու | Region

Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու

Փետրվար 01,2024 16:22

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնում։

Կոբախիձեի թեկնածությունն առաջադրվել է իշխող կուսակցության համագումարում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս հրաժարվել էր պաշտոնից և զբաղեցրել իշխող կուսակցության նախագահի պաշտոնը։

«Կոբախիձեն ստացել է լիակատար աջակցություն»,-հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին համագումարի ժամանակ կայացած քվեարկությունից հետո։

Նորություններ