Եթե աշխարհը նույնն էր մնալու… / ՏԵՍԱՖԻԼՄ / | Region

Եթե աշխարհը նույնն էր մնալու… / ՏԵՍԱՖԻԼՄ /

Հունվար 04,2024 21:00

Արցախ. տարին փոխվեց, իրականությունը՝ ոչ

Ամեն ինչ վերջացավ կամ սկսվեց այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, ու մի ամբողջ ժողովուրդ քարավան կազմեց, սրտի մի մասը պոկեց, թողեց  հայրենի հող ու ջրի հետ, ու բռնեց գաղթի ճամփան… Հերթականը, 21-րդ դարում, միջազգային հանրության քար հայացքի ներքո:

Իրենց դառը ճակատագրերը շալակած մարդիկ Արցախից հասան Գորիս՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջին կանգառը: Նրանց այստեղ առանձնահատուկ ընդունելություն էր սպասվում, սակայն ապագան էր անորոշ:

Այսօր բռնի տեղահանվածներից շատերը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն: Ոմանք Հայաստան մուտք գործելու ժամանակ չեն գրանցվել, շատերն էլ չգիտեն ինչ կարգավիճակ ունեն: Նպաստ եւ թոշակ ստանալու համար անընդհատ տարբեր գերատեսչություններ են այցելում:

Տարին փոխվեց, բայց իրականությունը՝ ոչ: Այս մարդիկ ինչքա՞ն են ապրելու հուշերով, իրենց օջախներն ու սրբավայրերը թողնելու պարտադրանքի ծանր բեռով: Դեռ ինչքա՞ն ժամանակ մոմ չի վառվի Դադիվանքում ու Ամարասում, ու դեռ ինչքա՞ն ժամանակ խունկ չի ծխա հերոսների շիրիմներին:  Ու կմնա միայն հուսալ, որ մի օր էլ տարին կփոխվի իրականության հետ միասին:

 

Նորություններ