Վրաստանի վարչապետը Հայաստան կայցելի
Մարտ 14,2024 22:30
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/03/19257754_0_153_3097_1895_1920x0_80_0_0_20b48c7ffe32166e33e20c4ad4a47b47.jpg.webp)
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շուտով կայցելի Ադրբեջան և Հայաստան։
«Այս շաբաթ օրը կայանալու է այց Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան»,- այսօր լրագրողներին ասել է Կոբախիձեն, հաղորդում է Newsgeorgia-ն։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի հանդիպումներում կքննարկվեն «բոլոր կարևոր հարցերը», այդ թվում՝ խաղաղության ապահովումը։
«Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել, համապատասխանաբար, ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար»,- ասել է Վրաաստանի նորընտիր վարչապետը: