Ինչու՞ են դեմարկացիան և դելիմիտացիան սկսում Տավուշից | Region

Ինչու՞ են դեմարկացիան և դելիմիտացիան սկսում Տավուշից

Մարտ 18,2024 21:11

Բաքվի հիմնական պահանջներից մեկը բավարարվել է,-հայտարարում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Բաքվի՝ 4 գյուղ անհապաղ հանձնելու պահանջին:

«Պարզ հարց պիտի տա քաղաքացին. այդ տարածքները մեր զինվորների, առաջնագծի առջևում, թե՞ հետևում են: Այնտեղ կանգնած է հայ զինվորը և նրա հետևում են այդ գյուղերը. այդ գյուղերը տալ՝ նշանակում է այդ առաջնագծը քանդել և զորքերը հետ քաշել, ինչպես արել են Սյունիքում»,-ընդգծում է Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ դեմարկացիան և դելիմիտացիան սկսում են Տավուշից, որովհետև այն մեր ամենաամուր առաջնագիծն է: «Եթե թշնամին ուզենա հարձակվել Տավուշի կողմից, ծանր գին է վճարելու, մենք այնտեղ կահավորված առաջնագիծ ունենք, բնական դիրքն է ավելի լավը. ինչո՞ւ ենք քանդում այդ առաջնագիծը, եթե դա պետական դավաճանության տարրեր պարունակող գործողություն չէ, ապա էլ ո՞րն է: Ադրբեջանը ասում է՝ իմ տիրապետության տակ որևէ հայկական տարածք չկա, հրաժարվում է քննարկել այդ հարցը. այս միակողմանի զիջումները մինչև ո՞ւր պիտի հասնեն, մինչև ո՞ւր պիտի հետ քաշեն զորքը, մինչև կառավարության շե՞նք, ո՞րն է այն գիծը, որից այս կողմ հայկական է»,- նշում է պատգամավորը:

Նորություններ