Ահաբեկչության դեմ պայքարը պետք է համախմբի բոլոր երկրներին, որ պայքար են մղում ոճիրը արմատախիլ անելու
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/01/403603356_7314704291906486_7001400164907769701_n.jpg)
«Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերներիս հետ այցելել ենք Հայաստանում ՌԴ դեսպանատուն` ցավակցություն հայտնելու, Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության և որպես հետևանք` 100-ից ավելի զոհերի առիթով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Մեր ժողովուրդը ահաբեկչության ծանր հետևանքները տարբեր փուլերում իր մաշկի վրա զգացել է, որովհետև Ադրբեջանի ագրեսիան արտահայտվել է ահաբեկչությանը հատուկ ոճրագործություններով:
Ահաբեկչության դեմ պայքարը պետք է համախմբի բոլոր այն երկրներին, ովքեր իրական և անկեղծ պայքար են մղում այս ոճիրը արմատներից ոչնչացնելու և հետագա ողբերգությունները կանխելու համար:
Ցավակցություններս և սատարումս ռուս ժողովրդին` այս ցավալի և բարդ շրջանը հաղթահարելու ու երկրի ներսում այլևս նման ողբերգություններ չտեսնելու ակնկալիքով»,- գրել է պատգամավորը։
Նորություններ
![Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/Photo-Stepanakert-822x462-1-140x93.jpg)
![«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի «Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/tatik-140x93.jpg)