Պատկերացնելու համար, թե իրականում ինչ սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար. Տ. Աբրահամյան
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/03/433181615_7455602001171920_6680851941181388405_n-1.jpg)
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Լավ պատկերացնելու համար, թե իրականում ինչ խնդիրներ ու նոր սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար, 4+4 սխեմայով 8 գյուղերի հանձնումն Ադրբեջանին, փորձենք թեման դիտարկել քարտեզների հիման վրա:Եթե շատ կարճ և ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա Նոյեմբերյան քաղաքի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է, ադրբեջանցիները վտանգավոր բնագծերում տեղակայվելով խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու մարզի տարբեր բնակավայրերի նկատմամբ, Տավուշի և ՀՀ-ի հիմնական կոմունիկացիաները կամ խաթարվում են կամ նույնիսկ նորերի դեպքում` գտնվելու են թշնամուց վտանգավոր հեռավորության վրա:
Այս նյութում դեռ չեմ անդրադառնում Իջևան-Բերդ մայրուղու և նրա գյուղերի թեմային ու դեռ չեմ դետալացնում բոլոր այն սպասվելիք փորձանքներն առանձին գյուղերի մասով»:
Նորություններ
![Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/Photo-Stepanakert-822x462-1-140x93.jpg)
![«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի «Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/tatik-140x93.jpg)