Ցավ, որ չես ասի ոչ մի բառով…(ՏԵՍԱՖԻԼՄ) | Region

Ցավ, որ չես ասի ոչ մի բառով…(ՏԵՍԱՖԻԼՄ)

Նոյեմբեր 25,2023 18:38

Ֆիլմում տեղ են գտել մեր թիմի վերջին մի քանի ամիսների նկարահանումները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում. Եղեգնաձոր, Կոռնիձոր, Գորիս, Վայք, Դիլիջան, Մասիս, Աբովյան, Հրազդան, Գյումրի…

Արցախահայերի բռնի տեղահանումից մինչեւ ինտեգրման դժվարություններ. ի՞նչը ստիպեց մարդկանց բռնել գաղթի ճանապարհը, հեռանալ պատմական հայրենիքից, ի՞նչ մղձավանջի միջով անցան մարդիկ՝ մինչեւ Հայաստան հասնելը, ինչպե՞ս ստացվեց, որ տասնամյակներ շարունակ բանակցային գործընթացներում ամրագրվեց ուժի կիրառման անթույլատրելիությունը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց հարցը «լուծվեց» ուժով, եւ մարդկանց ինքնորոշման փոխարեն մեկ ճանապարհ ցույց տրվեց՝ հեռանալ պատմական հայրենիքից:

Հեղինակ՝ Արմենուհի Վարդանյան

Գլխավոր լուսանկարը՝ Gilles Bader -ի

Նորություններ