«Փոքրիկ Իշխանը» ներկայացումով հիմք է դրվելՍևանի տիկնիկային թատրոնի ստեղծմանը | Region

«Փոքրիկ Իշխանը» ներկայացումով հիմք է դրվելՍևանի տիկնիկային թատրոնի ստեղծմանը

Հուլիս 11,2024 12:07

«Փոքրիկ Իշխանը» տիկնիկային ներկայացումով հիմք դրվեց Սևանի տիկնիկային թատրոնի ստեղծմանը: Այն ծնվել է մի քանի ամիս տևած ստեղծագործական, բուռն աշխատանքային, մարտահրավերներով լի օրերի ընթացքում:

«Այսուհետ մեր քաղաքի բնակիչները՝ մեծից փոքր, հնարավորություն կունենան վայելելու մի շարք տիկնիկային ներկայացումներ»,-նշում է Սևանի տիկնիկային թատրոնի ռեժիսոր Հերմինե Անդրիկյանը:

Սա ևս մեկ մշակութային, բնապահպանական ու կրթական հարթակ է, որի կայացման համար շատ էներգիա ու նյարդեր են ներդրվել:

Սևանի տիկնիկային թատրոնը սկսում է իր հաշվետու ներկայացումների շարքը` մեկնարկելով Սևանից: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հարություն Հարությունյան  

Նորություններ