«Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների». Բագրատ Սրբшզան | Region

«Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների». Բագրատ Սրբшզան

Հուլիս 11,2024 14:34

Պետք է օգտագործենք Սփյուռքի ներուժը, մենք այն ընդհանրապես դուրս ենք թողել մեր դիվանագիտական կյանքից: Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով օրվա մարտահրավերներին ու դրանք հաղթահարելու եղանակին։

Նրա խոսքով՝ պետք է կարևորել ոչ թե արտաքին խաղացողների, այլ սեփական ասելիքը, այդ դեպքում միայն աշխարհը հաշվի կնստի մեզ հետ։

«Միջազգային հանրությունը պետք է իրենց ցանկություններն իրենց երկրներում իրականացնի, մեզ հետ գործ չունեն: Կարևոր է, թե մենք ինչ ենք ուզում։ Այս մոտեցումը կյանքի իրավունք ունի, եթե մենք կախված չլինենք այս կամ այն կենտրոններից, եթե մեր վերլուծական, քաղաքագիտական, դիվանագիտական միտքը այս կամ այն աղբյուրներից չսնվի թե՛ նյութապես, թե գաղափարապես»,-ավելացրեց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ պետք է կենտրոնանալ ՝ ինչ ենք կառուցելու թե՛ տեսական, թե՛ գործնական իմաստով, մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների։

Նորություններ