Հաճելի է այցելել Տաթևի դյութիչ վանական համալիր, ՀՀ-ն հարուստ է մշակութային կոթողներով․ ԱՄՆ դեսպան | Region

Հաճելի է այցելել Տաթևի դյութիչ վանական համալիր, ՀՀ-ն հարուստ է մշակութային կոթողներով․ ԱՄՆ դեսպան

Հուլիս 12,2024 12:17

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին ֆեյսբուքյան էջում գրել է․

«Միշտ հաճելի է այցելել Տաթևի անզուգական ու դյութիչ վանական համալիր: Հայաստանը հարուստ է բազմադարյա հինավուրց մշակութային կոթողներով:

Մշակութային ժառանգության պահպանությունն անչափ կարևոր է»:

Նորություններ