Ինչո՞ւ են այսքան վախեցած այս «մեռած, մարած» վիճակից. Բագրատ Սրբшզան | Region

Ինչո՞ւ են այսքան վախեցած այս «մեռած, մարած» վիճակից. Բագրատ Սրբшզան

Հուլիս 15,2024 22:13

Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Սրբազան պայքարի» հավաքը։ Մինչ մեկնարկը, Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե ե՞րբ է ակտիվանալու պայքարի հաջորդ փուլը: «Այս պատրաստության ընթացքը մեզ տանում է դեպի սեպտեմբերի սկիզբ»,–նշել է նա։

Բագրատ Սրբազանը խոսել է այս ընթացքում մարզային այցերից, հայտնել, որ մարդիկ հստակ ակնկալիքներ ունեն շարժումից:

«Մարզային այցերի նպատակը բնակիչներին քաջալերելն է, հասկանալ, թե ինչպիսի տրամադրություններ ունեն: Այս ընթացքում ճնշում են պայքարին միանալ փորձող ցանկացած մարդու, ճնշման տակ հատկապես դասախոսներն են, որոնց հեռացնում են աշխատանքից, ժամեր կրճատում: Ինչո՞ւ են այսքան վախեցած այս «մեռած, մարած» վիճակից»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։

 

Նորություններ