Ճամբարակի ոչ վաղ անցյալի պատմությունը. ի՞նչն էր հայերի հանդեպ չարության ու նախանձի պատճառը | Region

Ճամբարակի ոչ վաղ անցյալի պատմությունը. ի՞նչն էր հայերի հանդեպ չարության ու նախանձի պատճառը

Օգոստոս 16,2023 18:41

«Ճամբարակի տարածաշրջանը 7 գարունների երկիր է՝ հարուստ բնությամբ, ջրերով, բերք ու բարիքով: Մնում է միայն աշխատել, ստեղծել ու ապրել ինքնաբավ: Հատուկ քաղաքականություն է, որ ասում են՝ դուք աղքատ եք, շրջանն աղքատ է, դուք չեք կարող լավ ապրել: Ես շատ վիրավորված եմ, որ նման կերպ են արտահայտվում: Դրանով փոխում են մարդու հոգեբանությունը, կոտրում են նրան»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ նախագահ Գայանե Խաչատրյանը:

Ներկայացնելով տարածաշրջանի ոչ վաղ անցյալի պատմությունը, այլ ազգերի ներկայացուցիչների հետ համատեղ կյանքն ու կենցաղավարությունը՝ Գայանե Խաչատրյանն ընդգծեց. «Տեղի հայերն ադրբեջանցիներից տարբերվում էին իրենց գիտելիքով, հմտություններով, քաղաքակրթությամբ ու կոկիկությամբ… երեւի դա էր հայերի հանդեպ նրանց չարության ու նախանձի պատճառը»:

Պատմական մանրամասների, տարածաշրջանի ներկայիս իրավիճակի եւ այլ թեմաների շուրջ հարցազրույցը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ