Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը. Ռաիսի
Փետրվար 15,2024 16:59
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/02/418321676_1406820043537533_6420863420507439758_n.jpg)
Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը` համարելով, որ դրանք ոչ միայն չեն լուծում իրավիճակը, այլեւ ավելի մեծ խնդիր են։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ՝ Ռաիսին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգոյանի գլխավորած հայկական պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում է IRNA-ն։
Իրանի ղեկավարի խոսքով՝ Թեհրանի և Երևանի հարաբերությունները պատմական են, բարեկամական և կառուցողական։ Ռաիսին նշել է Իրանի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում, հիշեցրել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին աջակցելու մասին և կրկին նշել Թեհրանի համար կարմիր գծերը։