Արարատ Միրզոյանը վաղը եռօրյա այցով կմեկնի Թուրքիա
Փետրվար 29,2024 22:35
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/02/1131494.jpg)
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հաղորդվում է, որ Միրզոյանը մասնակցելու է ֆորումի շրջանակում նախատեսված քննարկումների, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։