Փաշինյանն ի՞նչ իրավունք ունի որոշի՝ Հայաստանի սահմանը որտեղով է անցնում. ԱԺ պատգամավոր
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/04/52de979f-b7bc-429b-be99-b541a691664f.jpg)
Ադրբեջանը շարունակում է ուժով հարցեր կարգավորելու իր քաղաքականությունը, անդրադառնալով սահմանին Բաքվի վերջին սադրանքներին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Առիթավորվում են Փաշինյանի պարտվողական քաղաքականությունից»,-ավելացրեց Խաչատրյանը:
Արդյոք Բաքուն նոր էսկալացիայի համար հող է նախապատրաստում. պատգամավորն այս սցենարը չի բացառում.
«Բացառելու համար ուժի կիրառումը, պետք է ունենաս հավասարազոր ուժեղ բանակ, կայուն տնտեսություն և ճկուն դիվանագիտություն: Բանակը ոչ թե պատերազմ սկսելու, այլ պատերազմը կանխելու միջոց է»,-նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե 4 գյուղերը Ադրբեջանինն են, իսկ ինքը Տավուշից որևէ գյուղ չի հանձնում, ապա ըստ պատգամավորի, այս հայտարարությունը նշանակում է, որ Փաշինյանն իր մտքում իրականացրել է սահմանազատումը:
«Օրինակ, ադրբեջանցիները եկան, GPS-ը պահեցին, ասեցին Գորիս-Կապան ճանապարհը մերն է, հիմա թող Փաշինյանը ասի իմ GPS-ն է սա ցույց տալիս, իմ քարտեզն է ցույց տալիս, իմ իրավապայմանագրային բազան է սա ցույց տալիս, ի՞նչ իրավուք ունի ինքը որորոշի՝ Հայաստանի սահմանը որտեղով է անցնում»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:
Նորություններ
![Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/Photo-Stepanakert-822x462-1-140x93.jpg)
![«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի «Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/tatik-140x93.jpg)