Խաղաղության անվան տակ Բաքուն փորձում է նոր կտորներ պոկել Հայաստանից. Դ. Գալստյան
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/04/davit-1.jpg)
Ադրբեջանն իր առավելապաշտ քաղաքականությունից չի հրաժարվել, ինքնուրույն չի էլ հրաժարվելու,-REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմի թողտվությամբ Բաքվի ձեռքերն ազատվեցին Արցախի ուղղությամբ, նույն պատկերն է նաև Տավուշի 4 գյուղերի դեպքում. «Երբևէ Ադրբեջանի առաջնորդներից չենք լսել, որ պատրաստ են ճանաչել Հայաստանի 29.800 քառ.կմ-ը, այդ երկիրը հաղթողի դիրքերից առաջ է տանում իր շահը, իսկ պարտության սիմվոլ իշխանությունը չի կարողանում Հայաստանի համար բարենպաստ պայմանների հասնել բանակցային սեղանի շուրջ»:
«Միակողմանի խաղաղություն չի լինում, համոզված եմ՝ Բաքուն խաղաղության անվան տակ փորձում է նորանոր կտորներ պոկել Հայաստանից և բռնակցել Ադրբեջանին»,-ավելացրեց Գալստյանը:
Ի՞նչ սպառնալիք է Արցախի վտարանդի կառավարությունը Հայաստանի ազգային անվտանգությանը, ինչի մասին ահազանգում էր Նիկոլ Փաշինյանը: Հարցադրմանը Գալստյանն արձագանքեց. «Որևէ սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող: Արցախի իշխանությունը երբևէ հայտ չի ներկայացրել փոխարինել Հայաստանի իշխանությանը, նրանք գործում են արցախահայերի իրավունքներից, շահերից ելնելով, որևէ վտանգի մասին խոսք չկա, ընդհակառակը՝ բոլորիս էլ մտահոգում է Հայաստանի սահմաններին կատարվողը»:
Նորություններ
![Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/Photo-Stepanakert-822x462-1-140x93.jpg)
![«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի «Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/tatik-140x93.jpg)