«ԼՂ հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ»
Ապրիլ 18,2024 14:44
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/04/02cd2770-06ed-47ee-b738-3b7ba34ecce8.jpg)
ԼՂ-ի հայերը պետք է տարածաշրջան վերադառնալու հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեմայից: «Դրա համար անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանք կատարել»,-ընդգծել է Զախարովան։