Անկարան ու Բաքուն Հայաստանից ուզում են թողնել մոտ 10.000 քկմ, որից իրենց վտանգ չի սպառնա. թուրքագետ
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/04/cd315d64-461e-4c2c-b86e-5e5961285cfc.jpg)
«Հայ-թուրքական հաշտեցում հնարավոր է միայն, եթե թուրքերը ցանկանան և որևէ քայլ ձեռնարկեն: Ոչ ներողություն կա, ոչ փոխհատուցում կա, ոչ մի բան, ինչպե՞ս պետք է հաշտվել: Թուրքիան չի ընդունում, որ ցեղասպանութուն է եղել, ընդհակառակը, մեզ են մեղադրում, թե մենք իբրև միլիոններով թուրք ենք կոտորել»: REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
Նա համոզված է՝ առաջին իսկ առիթի դեպքում Թուրքիան կանի նույնը, ինչ արել է Օսմանյան Թուրքիան 1915թ.-ին:
«Նրանք տարիներ շարունակ չեն հաստատում դիվանագիտական հարաբերություններ, որովհետև ունեն ուրիշ նպատակներ: Ալիևը չի ճանաչում Հայաստանի 29.800 քառ.կմ-ը, ինչո՞ւ… որովհետև նպատակ չունի կանգ առնելու, նպատակ ունի առաջ գնալու, նույնը թուրքերը 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատում, որովհետև հեռուն գնացող նպատակներ ունեն: Հայաստանից ուզում են թողնել մոտ 10 հազար քառ.կմ, որից իրենց վտանգ չի սպառնա»:
Նորություններ
![Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/Photo-Stepanakert-822x462-1-140x93.jpg)
![«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի «Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/tatik-140x93.jpg)